UNITAR Online Catalogue
«Ներածություն կանաչ տնտեսությանը» էլ.դասընթաց
Planeta
Antecedentes
Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության:
Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեքօգնության էջից (անգլերեն):
Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը:
Objetivos del aprendizaje
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան.
- Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ
- Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները
- Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները
- Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ
- Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները
Metodología
Բոլոր հարցաշարերը հաջողությամբ ավարտելուց հետո կստանաք ավարտական սերտիֆիկատ։ Հինգ մոդուլներից յուրաքանչյուրում ներկայացված է հարցաշար: Հարցաշարի անցողիկ գնահատականն է՝ 70% կամ ավելի բարձր։ Յուրաքանչյուր հարցաշարի համար կունենաք երեք փորձի հնարավորություն: Ձեր հավաստագիրն ինքնաբերաբար հասանելի է լինելու ներբեռնման համար դասընթացի էջի ստորին հատվածում՝ «Հավաստագրում» բաժնում: